«2012թ. ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության շրջանում մենք կխաղանք կարեւոր դեր հակամարտությունների կանխման եւ կարգավորման գործում, հատկապես՝ «սառեցված» հակամարտությունների»,- այս մասին երեկ Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ համաժողովի ժամանակ հայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Միխայել Մարտինը: «Որպես նախագահ` մենք լարված աշխատելու ենք, որպեսզի նպաստենք այդ հակամարտությունների կարգավորմանը, ընդ որում` մենք հիմնվելու ենք այդ ոլորտում Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացում ունեցած մեր փորձի վրա»,- հավելել է նա: