Թուրքական ընդդիմությունը շարունակում է կոշտ քննադատության ենթարկել երկրի իշխանություններին` երկրում Սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ սեպտեմբերի 12-ին անցկացվելիք հանրաքվեի առնչությամբ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ բարեփոխումներով ցանկանում է իր ձեռքը վերցնել երկրի դատական համակարգը: Թուրք խորհրդարանականն ընդգծել է, որ Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումները նպաստելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ես չեմ ուզում ապրել նման Թուրքիայում: Սահմանադրական այդ բարեփոխումները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ ապահովում Կիպրոսից մեր զորքերի դուրսբերումը»,- ասել է Օքթայ Վուրալը: