Մինչ հասարակական տասնյակ կազմակերպություններ սեմինարներ ու թրեյնինգներ
են անցկացնում՝ փորձելով մտածել ականազերծման մասին, Սյունիքի մարզի
Շուռնուխ գյուղի բնակիչ Առնոլդն Աստծո ամեն օր, էշն առաջն արած, գալիս
հասնում է այս ցուցանակին, անցնում ականազերծվող տարածքն ընդգծող ժապավենն
ու գնում անտառից փայտ բերելու: «Բա չե՞մ վախենում,- ասում է Առնոլդը,-
գիտեմ, որ փորձանքը մի անգամ է պատահում, բայց ի՞նչ անեմ՝ ապրելու ուրիշ
միջոց չկա»: Առնոլդի ցուցաբերած միակ զգուշությունն այն է, որ էշին չի
հեծնում: Կարծում է, թե ինքն ու էշն առանձին ավելի թեթեւ են: