Ո՞վ է պատվիրատուն

07/09/2010

Անցած շաբաթ ՀՅԴ որոշ գործիչներ, մասնավորապես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին առաջարկեց ռազմական դաշինք կնքել: Մեր տեղեկություններով, այդ առաջարկի գաղափարը ծնվել է ոչ թե ՀՅԴ-ում, այլ իշխանական շրջանակներում: Պարզապես իշխանությունները փորձում են այդ թեման շրջանառության մեջ դնել ոչ իշխանական ուժերի միջոցով: Իշխանությունների կարծիքով, եթե ՀՀ-ն ռազմական դաշինք կնքի ԼՂՀ-ի հետ, կստացվի, որ Ղարաբաղը անուղղակիորեն նաեւ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Այսինքն, այդ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի սահմանակետերին, ապա դա առիթ կլինի, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ այդ ռազմական դաշինքը կնքվի: Եթե, իհարկե, Ռուսաստանը դա թույլ տա: