«Իլհամ Ալիեւը «ուզուն ախմախ է» (բոյով հիմար), ինչի վկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված զավեշտալի բանաձեւն է»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, թե ՄԱԿ ներկայացված «բանաձեւը չարժե այն թուղթը, որի վրա այն գրված է»: Ավելին, ըստ նրա` եթե անգամ այդ բանաձեւն ընդունվի` «կոպեկի արժեք չի ունենալու»: «Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա ընդունվեր, ուրիշ բան է: Կարծում եմ` բանաձեւը չի հասնի ԱԽ, քանի որ համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,- ասել է նա: