Սկզբունքայնությո՞ւն, թե՞ էգոիզմ

04/09/2010

«Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ առաջ քաշեց ավազակապետությունը կազմաքանդելու նոր կարգախոսը, հարյուր-հազարավոր մարդկանց հույս տվեց, էդ կարգախոսով հանեց ոտքի, դրա միջոցով վերականգնեց սեփական իմիջը հասարակության մեջ, հետո արդեն, նորից հարմար պահը գտնելով, կտրուկ շրջադարձ կատարեց ու վերադարձավ իրա հին մտքին` հայտարարելով, թե իշխանափոխությունը մեզ ոչ մի բան չի տա, որովհետեւ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ադրբեջանցիների հետ չի կնքվել հաշտություն։ Կարծես թե ընդամենը երկու տարի առաջ ինքը չէր իշխանափոխությունը Հայաստանի միակ փրկություն համարողը, կարծես թե դրան հասնելու ճանապարհին չէին եղել Մարտի 1-ի զոհերը, չէին եղել քաղբանտարկյալները, չէին եղել հազարավոր մարդկանց զոհողությունները։ Կան մարդիկ, որոնք Տեր-Պետրոսյանի էս հատկանիշը` մի անգամ ասածից համառորեն չհրաժարվելը, համարում են սկզբունքայնություն։ Իսկ ես ուրիշ կարծիքի եմ։ Դա ոչ թե սկզբունքայնություն ա, այլ էգոիզմ` երբ որ 10 տարի առաջվա դիրքորոշմանդ ճիշտ լինելն ապացուցելը ավելի կարեւոր ա դառնում, քան քեզ հավատացած մարդկանց ու նաեւ՝ ամբողջ Հայաստանի ճակատագիրը»,- մեր թղթակցին տված հարցազրույցում ասել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը։