Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության կողմից հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասել է. «Մենք «Ժառանգության» հետ խնդիր չունենք: Կարծում եմ` դա հարց է, որ կարելի է իրար հետ խոսելով հասկացողության գալ, որովհետեւ խնդիրը էությանը չի պատկանում, հարցը պահին է վերաբերում, որը պայմանավորված է շատ այլ խնդիրներով: Սա նպատակահարմարության հարց է: Հարցի էության առումով մենք խնդիր չունենք»: