Ակադեմիկոսները` համահայցվորնե՞ր

04/09/2010

Ուսանողական այգու կոլեկտիվ դատական հայցին միացել է շուրջ 100 քաղաքացի, որոնց թվում են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը եւ Ադոլֆ Մանթաշյանը, ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը եւ Դանիել Երաժիշտը: Հիշեցնենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությամբ անդամները մտադիր են կոլեկտիվ հայց ներկայացնել ՀՀ Վարչական դատարան` Ուսանողական այգում շինարարության օրինականությունը վիճարկելու եւ այգին հանրությանը վերադարձնելու պահանջով: