Խառնվում է

02/09/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան հետեւում է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Նա ասել է, որ Անկարան պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի հետ տվյալ հարցի շուրջ: «Կովկասում կայունությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքների ազատագրման դեպքում: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում վերջ դրվի հրադադարի խախտումներին»,- ասել է նա: