Հոկտեմբերի 4-ից «Freedom House» կազմակերպության նոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու է Դեւիդ Կրամերը: Հիշեցնենք, որ 2008-ի մարտից մինչեւ 2009-ի հու

02/09/2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե հայկական բանակը դիվերսիոն գործողությունների փորձ է արել: «Հակառակն է տեղի ունեցել: Ինչպես միշտ, նրանք սուտ լուրեր են տարածում»,- ասել է Ս. Օհանյանը: Ըստ նրա` Ադրբեջանի կողմից մերթ ընդ մերթ ծրագրվում են դիվերսիոն հետախուզական գործողություններ, Ադրբեջանն իր դեմքը ցույց է տալիս: Նախօրեին դիվերսիոն հարձակման փորձից հետո, ըստ նախարարի, հակառակորդը մեր դիրքապահների կողմից ստանալով արժանի հակահարված` դիմել է փախուստի` տալով համապատասխան կորուստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հերթական գործողության փորձը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վնասվածք է ստացել նաեւ ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: