Հոկտեմբերի 4-ից «Freedom House» կազմակերպության նոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու է Դեւիդ Կրամերը: Հիշեցնենք, որ 2008-ի մարտից մինչեւ 2009-ի հունվարը Կրամերն աշխատել է որպես ժողովրդավարության, մարդու եւ աշխատանքային իրավունքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական: Սակայն մինչ այդ երեք տարի շարունակ նա եղել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ` համակարգելով Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ կապված հարցերը: Այժմ Կրամերը ԱՄՆ-ում Մարշալի հիմնադրամի ավագ անդամներից է եւ Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով փոխտնօրեն: «Դեւիդ Կրամերը մեծ հարգանք է վայելում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում, եւ դրա վկայությունն է նրա աշխատանքային անցյալը»,- ասել է «Freedom House»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ուիլյամ Թաֆթը: