Առայժմ հայտնի չէ

02/09/2010

«Բոլոր նախադրյալները կան՝ հանքը բաց եղանակով շահագործելու համար»,- ամիսներ առաջ Կապանի Շահումյան բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մասին մեզ հետ զրույցում նշել էր Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Իսկ հարցին, թե ի վերջո ե՞րբ կբացեն հանքը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցը պատասխանեց. «Դեռ պարզ չէ, քանի որ ներկայումս տարվում են հետախուզական աշխատանքներ, եւ որեւէ հստակ բան չենք կարող ասել»: Նշենք, որ Շահումյան հանքավայրը գտնվում է Կապանին մոտ` շուրջ 6,5 կմ հեռավորության վրա, եւ բնապահպանական տեսանկյունից մեծ վնաս է հասցնելու տեղի բնակիչներին: «Բաց հանքն ավելի էժան ա նստում իրենց ջեբերին, բա մեր առողջությո՞ւնը»,- ասում էին ավագ կապանցիները` դժգոհելով ՀՀ իշխանությունների անտարբերությունից: