Մինչեւ սեպտեմբերի 15-ը

02/09/2010

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ` անդրադառնալով մասնավոր բուհերից դուրս մնացած 2000 ուսանողների խնդրին, ասել է. «Բազմաթիվ ուսանողներ արդեն դիմել են նախարարություն` խնդրելով թույլ տալ իրենց տեղափոխվել այլ բուհ»: Նա հիշեցրել է, որ բուհերի լիցենզիայի կասեցման հետեւանքով բուհերից դուրս մնացած ուսանողների համար մեկ այլ բուհ գործերը տեղափոխելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: «Օրենքով մենք ունենք եւս երկու շաբաթ, որպեսզի կարողանանք բավարարել այլ բուհ տեղափոխվելու մեր ուսանողների ցանկությունը»,- պարզաբանել է նա: