Կրկին տրանսֆերտների «ասեղի» վրա

28/08/2010

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, 2010թ. երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճը շարունակվել է, ինչը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի տնտեսության զարգացումների ազդեցությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2010 թ. կկազմի կանխատեսվածից բարձր՝ 4.3։ 2010թ. երկրորդ եռամսյակում սեզոնային արտագնա աշխատողների աշխատուժից եկամուտների զուտ ներհոսքն ավելացել է 12.8%-ով եւ կազմել 151.6 մլն ԱՄՆ դոլար։ Մասնավոր տրանսֆերտների աճը երկրորդ եռամսյակում կազմել է 13.7%։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 158.8 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարվա նույն եռամսյակում՝ 151.2 մլն ԱՄՆ դոլար)։