Չի ուզում լինել քավության նոխազ

19/08/2010

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկ վկայություն է տվել Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ Խալաֆյանը ոստիկանական բաժանմունքում մահացել է: Նրանից հետո ցուցմունքներ են տվել նաեւ գործով ամբաստանյալներ Մորիս Հայրապետյանն ու Գարիկ Դավթյանը: Գործով մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել է. «Մտքներովդ չանցնի, որ ես քավության նոխազ կդառնամ եւ բոլորիդ փոխարեն կդատվեմ»:

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ ոստիկանների թիվը 4-ն է, ովքեր մեղադրվում են Խալաֆյանին խոշտանգելու համար: Նրանց թվում է քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը: