«Հայաստանը ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իր ազգային շահերը միջազգային կազմակերպություններում»,- այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ Հայաստանի կողքին կկանգնեն նաեւ այլ պետություններ: «Մենք ունենք քաղաքական ներուժ, որը նախատեսում է արտաքին քաղաքական գործունեության համակարգում, ազգային շահերի համատեղ պաշտպանություն: Դա նշանակում է, որ Հայաստանը միայնակ չի լինի իր ազգային շահերի պաշտպանությունը հետապնդելիս, օրինակ, ԵԱՀԿ-ում կամ ՄԱԿ-ում»,- ասել է նա` նշելով, որ, օրինակ, Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ քաղաքական հարձակման դեպքում բոլոր մյուս երկրները կհասնեն օգնության: «Առնվազն հայտարարում են, որ համաձայն չեն այս կամ այն գնահատականի հետ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։