Տոնական զբոսանք

19/08/2010

Օգոստոսի 23-ին ՀԱԿ-ը Սարյանի արձանի մոտ տոնական հավաք է հրավիրելու` նվիրված Անկախության հռչակագրի օրվան: Այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նաեւ ասել է, որ հավաքին կմասնակցի ՀԱԿ քաղաքական ղեկավարությունը, միգուցե լինեն նաեւ մի քանի ելույթներ: