Վերաքննիչ քրեական դատարանում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը երեկ հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի պաշտպանը չի ներկայացել: Հիշեցնենք, որ աշակերտուհիները բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ուսուցիչ Լեւոն Ավագյանը: Աշակերտուհիների ներկայացուցիչ փաստաբանները կարծում են, որ ուսուցչի նկատմամբ մեղմ պատիժ է կիրառվել, եւ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել դատավճիռը: