Հաստատել է

22/07/2010

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է ատոմակայան կառուցելու մասին ռուս-թուրքական միջպետական համաձայնագիրը: Դրանով համաձայնագիրը ստացել է օրենքի ուժ: Համաձայնագիրը ներկայում պետք է վավերացնի Ռուսաստանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր Անկարայում այս տարվա մայիսի 12-ին: Ռուսաստանն ու Թուրքիան ատոմակայան են կառուցելու երկրի հարավում, Մերսին գավառում: Համաձայնագիրը վավերացնելուց հետո Ռուսաստանը սկսելու է նախագծային աշխատանքները: Նախատեսվում է, որ ատոմակայանն ունենալու է 4800 Մվտ հզորություն, ինչը Թուրքիայում ներկայում արտադրվող էլէներգիայի 14 տոկոսն է: