Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի պաշտպանության նախարարի եւ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք: