Հանքերի գործով

22/07/2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին: Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ: Ընդգծելով հարցի կարեւորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: