«Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր են գրանցվել Շիրակի եւ Կոտայքի մարզերում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Երեւանում հիվանդության նոր դեպքեր չկան»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը: Նշենք, որ հունիսի 25-ի տվյալների համաձայն՝ Աֆրիկյան ժանտախտի դեպքեր էին գրանցվել նաեւ Երեւանում, սակայն շոգ եղանակի հետ կապված ժանտախտը որոշակիորեն անկում էր ապրել: Հունիսին ժանտախտի դեպքեր էին գրանցվել նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերում: Դեռեւս մայիսին Տավուշի մարզում կարանտին էր հայտարարված, մարզից ոչ միս, ոչ էլ մսամթերք չի թույլատրվել դուրս բերել: Բաղյանը նշել է, որ 2010 թվականի մարտի 3-ից մինչ այսօր հարկադիր սպանդի է ենթարկվել 1300 գլուխ խոզ: