Հուլիսի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել 22-րդ ամենամյա «Միսս Ասիա- Միացյալ Նահանգներ» գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որտեղ 58 երկրների ներկայացուցիչները ներկայացել են լողազգեստով եւ մասնակցել են նորաձեւության ցուցադրությանը: Հայկական ազգային տարազով գեղեցկուհի Թրայֆենա Զամբրեն առաջին անգամ այս մրցույթի պատմության ընթացքում ներկայացրել է հենց Հայաստանը: Պարզվում է` աղջկա մայրը հայուհի է, իսկ հայրը` հնդիկ: Ավելին` գեղեցկուհու ընտանիքն ընդամենը մի քանի տարի առաջ է մեկնել Հայաստանից ԱՄՆ, այնպես որ` հայեցի դաստիարակությունը Թրայֆենան ստացել է հենց Հայաստանում: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին հաղթահարել է առաջին փուլը, իսկ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին կրկին Լոս Անջելեսում: Դրան կմասնակցեն առաջին փուլը հաղթահարած 18 երկրների 32 ներկայացուցիչներ: