Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով առնվազն 175 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Պերուի հարավում, որտեղ ջերմաստիճանը բարձրլեռնային շրջաններում հասել է -23 աստիճանի: Այդ երկրում վերջին մեկ շաբաթում ցրտից մահացել է 112 մարդ:
Արգենտինայում ցրտից մահացել է 16 մարդ, եւս 11-ը թունավորվել են գազից` փորձելով տաքանալ անսարք վառարանների միջոցով: 18 մարդ ցրտից մահացել է Բոլիվիայում, 9 մարդ` Բրազիլիայում, 5-ը` Պարագվայում, 2-ական` Չիլիում եւ Ուրուգվայում: 2010 թվականը Հարավային Ամերիկայի համար ամենացուրտն է առնվազն վերջին 10 տարում: