«Արտեկում»

22/07/2010

Երեկ Հայաստանից 10 երեխաներ մեկնել են Ուկրաինա, որտեղ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում մինչեւ օգոստոսի 5-ը կանցկացնեն իրենց ամառային հանգիստը: Նրանք այնտեղ կմասնակցեն նաեւ միջազգային մանկական 9-րդ «Դարձնենք աշխարհը ավելի լավը» փառատոնին: Փառատոնի կազմակերպիչները կհոգան հայկական պատվիրակության` «Արտեկում» մնալու ծախսերը: Ինչպես հայտնում են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից, Հայաստանը ներկայացնող 10 երեխաների թվում են միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ եւ հաղթողներ: Քանի որ 8-րդ փառատոնի գլխավոր իրադարձությունը Ազգերի համաշխարհային մանկական լիգայի ձեւավորման մասին փաստաթղթի ստորագրումն էր, 2010թ. փառատոնի ծրագիրը ներառում է երկու ուղղություն` Ազգերի համաշխարհային մանկական լիգայի գլխավոր վեհաժողովի առաջին նիստը եւ փառատոնի մշակութային ծրագիրը` «Մոլորակը տաղանդներ ունի»: Փառատոնի գլխավոր միջոցառումը` «Խաղաղության օրը», տեղի կունենա հուլիսի 31-ին: