6 ցնցում

22/07/2010

Երեկ իրանական Ֆարս գավառի Լառ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ժամը 00:08-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 6 ստորգետնյա ցնցում` 5,2, 4,1, 3,9, 3,5, 3,9 եւ 3,5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը վնաս է հասցրել Լառ քաղաքի Լամուրդ եւ Աշկքոնան գյուղերի շենքերի եւ շինությունների 30 տոկոսին: Վնասվել է շրջանի հարավային հատվածի էլեկտրամատակարարման համակարգը: Տուժած չորս գյուղեր են ուղարկվել 400 վրաններ, 2 մեքենա՝ ապրանքներով ու խմելու ջրով: Այդ գյուղերի բնակչությունը կազմում է 1596 մարդ: Ըստ նախնական տվյալների, կան 19 տուժածներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: