«Լարել են իրար դեմ»

18/07/2010

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի քեռին` Արարատ գյուղի գյուղապետ Գրիգոր Մելքումյանը, երեկվա ասուլիսում հայտարարել է, որ խաղող մթերող գործարանները գյուղացիներից պահանջում են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ, հակառակ դեպքում, ըստ նրա` հրաժարվում են մթերել. «Էս տարի ասում են` ով իմ կուսակցության անդամ է, նրանն ընդունում ենք: Ես էդ կուսակցություններին դեմ եմ, սաղին լարել են իրար դեմ, հիմա էլ խաղողագործներին են լարում»:

Գ. Մելքումյանը կոչով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա որեւէ կերպ «ազդի» գործարանների վրա: