Իրանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է՝ 20, վիրավորվել՝ 100 մարդ: AFP գործակալության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավարեւելյան Զահեդան քաղաքում գտնվող Մեծ մզկիթի առջեւ: Տեղեկությունների համաձայն` պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որի թիրախն են եղել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Պայթյունի իրականացման համար պատասխանատվություն է ստանձնել սուննիների «Ջունդուլլահ» («Ալլահի զինվորներ») խմբավորումը, որի առաջնորդ Աբդուլմելիք Ռիգիին Իրանի իշխանությունները կախաղան էին բարձրացրել վերջերս: