«Ես միշտ ասել եմ, որ ես, հնարավոր է, Վրաստանի վերջին կամ նախավերջին նախագահն եմ, ով կարող է մեջբերել Պուշկինի, Լերմոնտովի եւ Եսենինի խոսքերը»,- բելառուսական Առաջին ալիքի եթերում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա ասել է, թե վախենում է, որ նոր սերունդը չի իմանա Ռուսաստանի գոյության մասին: Սահակաշվիլին միաժամանակ նշել է, որ իր որդուն ստիպում է ռուսերեն սովորել: Սահակաշվիլիի խոսքով, ինքը չի հասկանում Ռուսաստանի կողմից իրեն ներկայացված պահանջները: Նա նշել է, որ Վրաստանը միշտ ցանկացել է ընդառաջ գնալ Ռուսաստանին եւ անգամ պատրաստ է եղել զիջումների, սակայն Ռուսաստանը «ավելին է ուզում»: