Ժողովրդական տարբեր խորհուրդներ
Կորյակների դեմ
Յուղոտ մաշկի կորյակներից (պզուկներից) ազատվելու համար կարող է օգնել ալոէի տերեւներից պատրաստված լուծույթը: 10 օր շարունակ ալոէի տերեւները պահում եք սառնարանի մեջ: Այնուհետեւ 2 ճ/գ մանրացված-կտրատած տերեւների վրա լցնում եք 1 ոչ մեծ թեյի բաժակ սառը ջուր: 1 ժամ թողնում եք մնա, ապա եռացնում եք 2-3 րոպե: Թողնում եք սառչի եւ ամեն օր այդ լուծույթով մաքրում եք ձեր դեմքը:
Հիպերտոնիա եւ աթերոսկլերոզ
Այս հիվանդությունների դեպքում շատ օգտակար է սոխը, հատկապես տարիքով մարդկանց համար: Գիտականորեն ապացուցված է, որ սոխն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը, որը նպաստում է թրոմբների առաջացմանը եւ աթերոսկլերոզի զարգացմանը: Իսկ ահա 1 ճ/գ մեղրը եւ 1 ճ/գ սոխի հյութը իրար խառնելով եւ օրական մինչեւ ճաշելը 1-ական թեյի գդալի չափով (ջրի հետ) խմելով դուք կազատվեք գլխապտույտներից եւ գլխի մեջ տանջող աղմուկից: Պետք է խմել 2 ամիս շարունակ:
Աթերոսկլերոզի դեպքում շատ օգտակար է նաեւ սխտորի օգտագործումը: 1 հատիկ ճզմած-մանրացված սխտորի հատիկը եւ կես թեյի բաժակ մեղրը իրար խառնել, ավելացնել 1 լիտր ջուր եւ 2 օր պահել փակ տարայի մեջ` մութ տեղում: Օրը 3 անգամ ուտելուց առաջ խմել 1 ճ/գ չափով:
Ոտքերի համար
Կրունկների ճաքերից ազատվելու համար խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը: Միջին մեծության սոխը կտրատում եք եւ կես թեյի բաժակ բուսական յուղի մեջ տապակում եք, որպեսզի ոսկեգույն դառնա: Սոխեռածի յուղը քամում եք եւ վրան ավելացնում եք եւս կես բաժակ բուսական յուղ, 50 գրամ մեղրամոմ: Խառնում եք, լցնում եք ապակե տարայի մեջ եւ թողնում եք սառչի: Հրաշալի քսուք է ստացվում: Երեկոյան ոտքերը լվանալուց հետո քսեք կրունկներին, ոտնաթաթին, գուլպա հագեք, որպեսզի մնա մինչեւ առավոտ:
Ինչպես օգնել հոդացավերին
0,5 կգ կիտրոնը` կեղեւով հանդերձ, սակայն առանց կորիզների, մսաղացով մանրացնել, վրան ավելացնել 250 գրամ աղացած սոխ, 250 գրամ մաքրած եւ աղացած սխտոր եւ 250 գրամ մաքրած-մանրացված ծովաբողկ (ւՐպվ): Բոլոր բաղադրիչներն աղալ եւ լավ խառնել իրար, ավելացնել 1 լիտր բնական մեղր, կրկին լավ խառնել: Ստացված զանգվածի վրա ավելացնել եռացրած-սառեցրած ջուր, այնքան, որպեսզի ամբողջը միասին տեղավորվեն 3 լիտրանոց ապակե տարայի մեջ: 21 օր այն պահել մութ տեղում: Թանձրուքը պետք է առանձնացնել հեղուկից` այլ տարայի մեջ, վրան ավելացնել 1լ եռացրած ջուր եւ 1 օր պահել մութ տեղում: Այնուհետեւ պետք է 2 տարաների պարունակություններն իրար խառնել: Բուժման կուրսի համար 3 լիտր զանգված է ստացվում, որը պետք է խմել ամեն օր` քաղցած ստամոքսին` 2 ճ/գ չափով: Սա օգտակար է ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի եւ այլ հոդացավերի համար:
Օստեոխոնդրոզ
Մայրի ծառի ընկույզի 250 գրամ նուրբ պատյանները (րՍՏՐսցտօ ՍպՊՐՏՉօւ ՏՐպւՏՉ) լցնել 700 գրամանոց ապակե տարայի մեջ, ավելացնել 1 շիշ սովորական օդեկոլոն: Տարան փակել պլաստիկ կափարիչով եւ մեկ շաբաթ պահել մութ տեղում: Որքան շատ է մնում մութ տեղում, այնքան արդյունքը մեծ է լինում: Քնելուց առաջ ցավող հատվածների վրա քսեք ստացված լուծույթը եւ տաք կտորով փաթաթեք: Առավոտյան շատ լավ կզգաք:
Օրգանիզմի դիմադրողականության համար
– Դիմադրողականության բարձրացման, արյան շրջանառության կարգավորման համար մեր ընթերցող Հասմիկ Ս.-ն խորհուրդ է տալիս հետեւյալ դեղատոմսը: Հավասար չափաբաժիններով վերցնել ծիրանաչիրը, չամիչը, հունական կամ սովորական ընկույզը, կիտրոնը` կեղեւով, սակայն առանց կորիզների, եւ բնական մեղրը: Մսաղացով անցկացնել, խառնել իրար եւ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ընդունել 1 ճ/գ չափով:
– Ամեն օր կարող եք առավոտյան 1 շիշ մածունի մեջ կտրատել 1 կիվի եւ ուտել սոված ստամոքսին: Եվ համեղ է, եւ շատ օգտակար:
Անքնության դեպքում
Միմյանց խառնել կատվախոտի (վալերիանա), ալոճենու (բոյարշնիկ), կորվալոլի եւ առյուծագիի (պուստիրնիկ) լուծույթները, պահել մութ տեղում: Քնելուց կես ժամ առաջ ջրով խմել 1թ/գ: Հրաշալի միջոց է անքնությամբ տառապողների համար: Նյարդերը լիովին հանգստացնում է:
Երիտասարդ եւ առողջ կլինեք
1 թեյի բաժակ կաթը կամ ջուրը տաքացնել 2 հատիկ մանր կտրատված սխտորի հետ` ավելացնելով 1 թ/գ ծաղկափոշի (տպՐչՈ): Պետք չէ եռացնել, պետք է արագ վերցնել կրակի վրայից, թողնել 10 րոպե եւ խմել սոված ստամոքսին:
Առողջ եղեք: