Մտավախություն չունի՞

15/07/2010

«Հայաստանի կառավարությունը որեւէ մտավախություն չունի Վրաստանի տարածքով դեպի Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարի վաճառքի առնչությամբ»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

Ըստ նրա, գազամուղը չի վաճառվելու, պարզապես վրացական իշխանություններն այն հանում են ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկից: Մովսիսյանը նշել է, որ նույնիսկ վաճառքի դեպքում Հայաստանին որեւէ ցնցում չի սպասվում: Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն, գնելու հարցով հետաքրքրված են ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական եւ թուրքական ընկերությունները: