Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: «Այս դաշտում դեռեւս անելիքներ ունենք, եւ հետագա լրացումների կարիք է զգացվում»,- Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: