Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության, նրանք քննարկել են տարածաշրջանի քաղաքական խնդիրներ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին եւ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին եւ Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական Միության եւ եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: