Չորս հորիզոնականով

15/07/2010

Երեկ հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մայիսի 26-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է, բնականաբար, աշխարհի նոր չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Բրազիլիան: Ստորեւ ներկայացված է ՖԻՖԱ-ի դասակարգումը` համապատասխան միավորներով. 1. Իսպանիա – 1883 (միավոր), 2. Հոլանդիա – 1659, 3. Բրազիլիա -1536, 4. Գերմանիա -1464, 5. Արգենտինա-1289, 6. Ուրուգվայ – 1152, 7. Անգլիա-1125, 8. Պորտուգալիա-1062, 9. Եգիպտոս -1053. 10. Չիլի – 988, 17. Ռուսաստան – 956, 25. Ուկրաինա-870, 27. Սլովակիա – 829, 36. Իռլանդիա – 734, 50. Լատվիա – 579, 52. Լիտվա – 571, 66. Մակեդոնիա – 504, 77. Բելառուս – 403, 87. Ուզբեկստան -352, 89. Մոլդովա – 350, 95. Էստոնիա – 321, 96. Հայաստան – 318, 106. Ադրբեջան – 266, 111. Վրաստան – 237, 126. Ղազախստան -184, 136. Թուրքմենստան -150, 137. Տաջիկստան -144, 165. Ղրղըզստան – 74, 201. Անդորրա – 2: