Շփոթության մեջ է գցում

10/07/2010

«Սառեցված» տերմինի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ շփոթության մեջ է գցում: Այս մասին երեկ հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: ԵԱՀԿ ԽՎ-ի 19-րդ նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լենմարկերն ասել է, որ «կողմերը շարունակում են կորուստներ կրել, այդ իսկ պատճառով ԼՂ-ի հակամարտության նկատմամբ «սառեցված հակամարտություն» տերմինի կիրառումը շփոթության մեջ է գցում»: