Անցյալ տարի մասնավորեցրած Երիտասարդական պալատը կամաց-կամաց կառուցվում
է: Հիշեցնենք, որ պալատի սեփականատեր, մոսկովյան գործարար Էդուարդ
Ավետիսյանը մտադրություն ուներ քանդելուց հետո նույն տեղում կառուցել
նույնատիպ, բայց ավելի բարձրահարկ եւ ավելի լայն տրամագծով մեկ այլ՝ իր
իսկ ասելով՝ 5 աստղանի հյուրանոց: Փորձեցինք պարոն Ավետիսյանից ճշտել, թե
ի՞նչ նորություններ կան նոր շենքի կառուցապատումից: Բայց մեր զանգը պարոն
Ավետիսյանին շատ բարկացրեց: Նա ոչ միայն չցանկացավ պատասխանել, այլեւ ինքը
սկսեց հարցերի տարափ տեղալ՝ «Ի՞նչ եք ուզում գրել, ես չեմ հասկանում՝ ի՞նչ
եք ուզում ասել ձեր հոդվածներով… լրագրողներդ ի՞նչ եք հասկանում այդ
շինարարությունից, որ այդքան բզբզում եք»:
Ա.Ա.