Հուլիսի լույս 9-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քարվենդ, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Մուղանլու, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Շխլար, Քենգեռլի, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ԼՂՀ դիրքապահների հենակետերը: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի, պաշտպանության բանակի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: