Երեկ Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»: