«Մոնումենտի» այգի՞ն էլ

08/07/2010

Հնարավոր է, որ շուտով «Հաղթանակ զբոսայգին»՝ հայտնի «Մոնումենտի» այգին, դառնա գործարար Սամվել Ալեքսանյանի սեփականությունը: Կամ էլ պատգամավորը պարզապես այն կվարձակալի երկար ժամկետով: Մեր տեղեկություններով՝ պատգամավորը ցանկություն ունի այնտեղ ստեղծել բազմատեսակ զվարճանքի կենտրոն: Գործարարը կարուսելների ու բացօթյա սրճարանների կողքին ցանկանում է կառուցել խոշոր ռեստորանային համալիր: Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող այդ այգու մեծ մասը ներկայումս վարձակալական հիմունքներով պատկանում է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ին, որի տնօրեն Թորոս Ումրիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե տարածքի վարձակալման ժամկետի ավարտին դեռ երկար տարիներ կան: Իսկ Ս.Ալեքսանյանն ընդհանրապես հերքեց այդ տեղեկությունները` նշելով, թե «Մոնումենտի» հետ կապված որեւէ ծրագիր չունի: