«Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Մոսկվայի հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոց` դասախոսելու Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գործող միջազգային խոշորագույն ընկերություններում աշխատող մենեջերների համար` գործարար կառավարման թեմայով: «Սկոլկովո» կառավարման դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Դասավանդման հիմքում փորձի փոխանակումն է` անվանի գործարարների եւ նորարար գիտնականների հետ ինտերակտիվ հանդիպումների եւ քննարկումների միջոցով: