Ինչպես վերացնել

05/07/2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Բ. Սահակյանի հետ հանդիպումից հետո, որը տեւել է շուրջ երկու ժամ, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը, ինչպես նաեւ` հունիսի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը: «Մենք հաստատել ենք մեր մտահոգությունը այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994թ. ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, եւ նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է վերացնել նման միջադեպերը»,- ասել է Պոպովը: