Կտան իր ուզած գումարը

05/07/2010

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանում նոր ռազմավարության ֆինանսավորման օրինագծին, որը նախատեսում է լրացուցիչ 30.000 ամերիկացի զինծառայող ուղարկել այդ երկիր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: ԱՄՆ նախագահը դեռ փետրվարին Կոնգրեսից խնդրել էր այդ նպատակով 33 մլրդ դոլար հատկացնել, սակայն Օբաման այդ գումարը դեռ չի ստանա, քանի որ Ներկայացուցիչների պալատը որոշ փոփոխություններ է մտցրել ֆինանսավորման փաթեթի մեջ` համալրելով այն բուն ռազմական գործողությունների հետ կապ չունեցող այլ անհրաժեշտ ծախսերի համար նախատեսված միջոցներով: Նշենք, որ նախատեսված 30 հազարանոց զորակազմի ստորաբաժանումները սկսել են Աֆղանստան ժամանել 2009թ. վերջին: