Վարույթ` ձվի գնի իջեցման համա՞ր

05/07/2010

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացրել «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին: Որպես հիմք է ընդունվել նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաեւ՝ վերջին օրերին մամուլի հրապարակումներն այն մասին, որ ձվի շուկայում տեղի են ունենում մտահոգիչ երեւույթներ: ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի իրացման գների իջեցմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ: