Բուժիչ նամակներ

05/07/2010

Օգտվեք ամառվա բարիքներից

Ամառը ամենաբարենպաստ եղանակն է ձեր առողջությանը հետեւելու համար:

Մորին կամ վայրի ելակը հարուստ է B խմբի վիտամիններով: Օրգանիզմում այս վիտամինի բացակայության պատճառով սակավարյունություն է առաջանում: Այն օգտակար է նաեւ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին: Մորին նվազեցնում է խոլեստերինի պարունակությունն օրգանիզմում: Հատապտուղներից ամենաօգտակարն է համարվում:

Ելակը վիտամին C-ի մեծ աղբյուր է. ելակի մեջ այս վիտամինի պարունակությունն ավելի է, քան նարնջի մեջ: Ելակը պարունակում է կալիում, որը արյան ճնշման իջեցման համար անհրաժեշտ է, ինչպես նաեւ` երկաթ, յոդ, ֆտոր, պղինձ:

Մորուց եւ նրա տերեւներից ջրով պատրաստված եփուկը կարգավորում է նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուռուցքների առաջացման ռիսկերը: Թարմ մորին օգտակար է գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում, նպաստում է երիկամների քարերի հեռացմանը, բնական միզամուղ է համարվում: Մորու տերեւներից պատրաստված թեյն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Ելակը բարձրացնում է տրամադրությունը, պայքարում է անքնության դեմ, հակադեպրեսիվ միջոց է համարվում: Այս պտուղը լավացնում է նաեւ մաշկը: Ելակով դիետաների բազմաթիվ տեսակներ տարածված են Եվրոպայում, քանի որ այն, չնայած հարուստ վիտամիններին` շատ քիչ կալորիա է պարունակում: Նիհարելու համար, օրինակ, խորհուրդ է տրվում ելակն ուտել կեֆիրի հետ` առանց շաքարի: Ամռանը փորձեք օրական ուտել առնվազն 1 թեյի բաժակի չափով ելակ, մորի: Խուսափեք արհեստական` հորմոններով աճեցված, «չաղ»-խոշոր ելակից, կերեք փոքրիկ, տեղական տեսակը: Այն ավելի համեղ է եւ օգտակար: Ելակը եւ մորին կարող եք երկար պահպանել սառեցման ճանապարհով: Այդպիսով պահպանվում են վիտամինները: Թարմ ելակի տերեւները կարող եք չորացնել` մութ, օդափոխվող վայրում: Մորու երիտասարդ տերեւներից թուրմ պատրաստելու համար 2 բաժակ եռացրած ջրի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ չորացրած տերեւներ, կես ժամ պահեք-սառեցրեք եւ խմեք: Որոշ մարդիկ մորուց եւ ելակից ալերգիա են ունենում. նման դեպքերում պետք է ուշադիր լինել եւ քիչ ուտել, այն էլ` կաթնամթերքի հետ` կաթնասերի, յոգուրտի, կեֆիրի: Չի կարելի մորի կամ ելակ օգտագործել հղիության ժամանակ, բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ կույր աղիքի քրոնիկական ցավերի դեպքում, քանի որ այն շատ ալերգիկ է:

Դեղամիջոցներ ռադիկուլիտի համար

– Սեւ բողկը անցկացնել քերիչով, քսել բամբակե կտորի վրա, դնել ցավող հատվածին, եւ անպայման փաթաթել հաստ շալով։ Կրկնել մի քանի օր շարունակ։

– Վերցնել կոթուկի (սՏտցւ) տերեւը, թրջել սառը ջրով, հակառակ կողմով դնել ցավող հատվածի վրա եւ կապել։

– 100գ կերակրի աղը լուծել 1 լիտր տաք ջրի մեջ, թանզիֆը, մի քանի տակ ծալած, թրջել այդ տաք լուծույթով եւ արագ դնել ցավող հատվածին։ Այնուհետեւ կապել տաք շալով եւ թողնել ամբողջ գիշեր։

– Քերիչով անցկացնել կարտոֆիլը, ավելացնել քացախ` 7։1-ի հարաբերությամբ, դնել ցավող հատվածի վրա` այնքան ժամանակ, մինչեւ զանգվածը չորանա։

Վարունգով դեղամիջոցներ

– Բարձր ջերմության դեպքում խորհուրդ է տրվում խմել 1 բաժակ վարունգի հյութ։ Իսկ հազի դեպքում վերցնել 2 ճաշի գդալ վարունգի հյութը, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ օրական 2-3 անգամ խմել։ Կոլիտի դեպքում (հաստ աղիի բորբոքում) խորհուրդ է տրվում սոված փորին 100 գ քերած վարունգ ուտել, այնուհետեւ 40 րոպե ոչինչ չուտել եւ չխմել։

– Թարմ վարունգի հյութը կես լիմոնի հյութի հետ խառնել եւ քսել դեմքի պեպենների վրա։

– Պարանոցի կնճիռների համար 100 գրամ վարունգի հյութը, 100 գրամ գազարի հյութը եւ 50 գրամ նեխուրի հյութը իրար խառնել եւ թրջոցներ դնել քնելուց 1 ժամ առաջ։

– Վարունգը մանր քերիչով անցկացնել, հյութի հետ միասին լցնել սառույցի ամանների մեջ եւ դնել սառնարանը: Ամեն առավոտ մի սառցաբեկոր վերցնել եւ դրանով մերսելով մաքրել դեմքը:

Օգտակար խորհուրդներ

Այտուցների դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ բուսական խառնուրդները, որոնք ունեն միզամուղ հատկություն եւ նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:

– Հավասար քանակությամբ գազարի եւ մաղադանոսի սերմերը փոշիացնել, եփել կաթի մեջ (1 բաժակ կաթին` 2 ճաշի գդալ փոշի), քամել: Ընդունել օրվա մեջ 1 բաժակ` առավոտյան, քաղցած վիճակում:

– Արջախաղողի տերեւներ` 3 բաժին, կապույտ տերեփուկի ծաղիկներ` 1 բաժին, մատուտակի արմատներ` 1 բաժին: Մանրացնել, խառնել: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` անկախ սննդի ընդունումից: