Հուլիսի 1-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձվել է ոմն քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները, եւ ժամը 16:06-ին լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին եւ հանձնվել շտապ օգնության բրիգադին: