Ճնշում չկա

05/07/2010

«Հայաստանում այսօր առկա չէ հասարակական ճնշման այնպիսի մակարդակ, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների»,- երեկ հայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը` ավելացնելով, թե չկա նաեւ քաղաքական որեւէ ուժ, կամ հասարակական այնպիսի շարժում, որը կարող է ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Իսկ հարցին էլ, թե` ՀԱԿ-ն այդ ուժերից չէ՞, նա պատասխանել է. «Որեւէ մեկը ՀԱԿ-ի կողմից նկատո՞ւմ է իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշում: Իհարկե ո՛չ»: Ըստ Շիրխանյանի` ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների անցկացման իր միակ շանսը ձեռքից բաց է թողել, իսկ այդ շանսը տրվել էր այն ժամանակ, երբ իշխանությունները նախաստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Արտահերթ ընտրությունների անցկացման միակ հնարավոր տարբերակը, ըստ նրա, կլինի իշխանությունների կողմից ԼՂ հարցում որեւէ ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրումը: