Միասնության դեպքում

05/07/2010

Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն երկու գործոնների միասնության դեպքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը եւ հենց երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկությունը` գտնել ելք ձգձգված հակամարտությունից: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը: «Մինսկի խումբը շատ հետեւողականորեն զբաղվում է այդ հարցով, եւ մենք հուսով ենք, որ այդ խմբի հետագա գործունեությունը, եւ, ամենակարեւորը` ձգձգված այս խնդրի լուծումը գտնելու երկու կողմերի ցանկությունը, կօգնեն լուծել հակամարտությունը»,- հավելել է Սաուդաբաեւը: Ըստ նրա` Ղազախստանը` որպես ԵԱՀԿ գործող ղեկավար, առաջին իսկ օրվանից ջանում է այդ գործընթացում ուժերի ներածի չափ ներդրում ունենալ: