Դեգրադացնում են

05/07/2010

Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը գտնում է, որ արվեստագետներին եւ մշակույթի գործիչներին շնորհվող պետական կոչումները դեգրադացնում են մարդկանց: Ավելին, ըստ նրա` կոչումների շնորհումը կոռուպցիայի բուն է, եւ հազվադեպ են լինում մարդիկ, ովքեր իսկապես արժանի են այդ կոչումներին: «Դա մշտական քննություն է, գնահատականը տալիս են կատարած գործին: Իսկ մեզ մոտ ո՞ւմ են տալիս վաստակավոր արտիստի կոչում: Ասում են` դե երկար տարիներ աշխատել է… Սակայն այդ մարդիկ ոչինչ չեն արել»,- ասել է դերասանուհին: Իսկ թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ ՀՀ նախագահի կողմից վերջերս շնորհված կոչումներն անվանում է «խայտառակ կոչումներ»` ասելով. «Կոչումներ ստացան մարդիկ, ովքեր կապ չունեն թատրոնի հետ: Ես շատ բարձր եմ գնահատում Ռուսական թատրոնի գործունեությունը, բայց դերասանուհի Սարոյանին ոչինչ անելու համար տալ պատվավոր արտիստուհու կոչում… սա նաեւ նախագահի վերաբերմունքն է»: