Կանը բացառում է

05/07/2010

Արժույթի միջազգային հիմնադրամի` ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը բացառել է ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի առաջացման հավանականությունը: Վաշինգտոնում, Փեթերսոնի ինստիտուտի ֆորումի շրջանակներում, որը զբաղվում է համաշխարհային տնտեսության ուսումնասիրությամբ, ԱՄՀ ղեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսության համընթաց վերականգնումը կշարունակվի առանց ճգնաժամի միջամտության: Միեւնույն ժամանակ, ԱՄՀ ղեկավարի կարծիքով, համաշխարհային տնտեսությունում կան բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ` մի շարք երկրների բյուջետային պակասուրդի եւ պարտքային խնդիրները, ինչպես նաեւ՝ արագ զարգացող ասիական շուկաների կողմից նեգրավվող վարկային միջոցների շարունակական աճը:

Նշենք, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դրսեւորման հավանականության վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ եւ տեսակետներ հնչեցին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը երկար ժամանակ ցուցաբերում էր անընդմեջ անկման միտում: