2010 թվականի մայիս ամսվա տվյալների համաձայն՝ Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրությունը 2009թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 30,6%-ով, ընդ որում, ավտոարտադրության ոլորտում շարունակական աճ է գրանցվել արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ: Հաշվետու ամսվա ընթացքում ճապոնական ավտոարտադրող ընկերությունները թողարկել են 708.453 ավտոմեքենա: Ավտոմեքենաների արտադրության ասոցիացիայի հայտարարության համաձայն` տվյալ ոլորտի ամբողջական առողջացում դեռ տեղի չի ունեցել, քանի որ ոլորտը բնութագրող ցուցանիշները դեռեւս բավականին ցածր են` ամբողջ աշխարհով տարածված ճգնաժամի պատճառով: